«Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի արած այն հայտարարությունը, թե աշնանը քաղաքական փոփոխություններ կլինեն, News.am-թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում արդեն իսկ լուրջ պրոցեսներ գնում են, քանի որ բոլոր ուժերը մտել են նախընտրական արշավի փուլ։ Սաֆարյանը կարծում է, որ աշնանը այդ մրցակցությունն ավելի ուժեղ է լինելու՝ եւ էականորեն ազդված հայ-թուրքական հարաբերություններից։

«Կոնգրեսի մեր գործընկերները աշնանը կանխատեսում են լուրջ պատժամիջոցներ, ճնշումներ Հայաստանի վրա, որի արդյունքում էլ հայ հասարակության մոբիլիզացիա, ընդվզում։ Ես, ճիշտն ասաց, նման զարգացումներ չեմ կանխատեսում»,- հավելեց պատգամավորը։