Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ամեն կերպ ճնշում գործադրել քաղբանտարկյալ, իրավապաշտպան Լեյլա Յունուսի վրա:

Turan-ը հայտնում է, որ արդեն երկրորդ փաստաբանն է հեռացվել Յունուսի պաշտպանությունից: Ըստ փաստաբան Խալիդ Բաղիրովի՝ իրեն չեն թողել Լ. Յունուսի մոտ Բաքվի  N1 մեկուսարան եւ ասել են, որ նամակ կա գլխավոր դատախազության  ծանր հավագործությունների գծով քննչական վարչությունից՝ Լեյլա Յունուսի պաշտպանությունից հեռացնելու վերաբերյալ: «Պատճառն ինձ չեն  բացատրել», - ասել է Բաղիրովը: Նրան նաեւ թույլ չեն տվել հանդիպել մյուս պաշտպայնալի՝ Ռասուլ Ջաֆարովի հետ:

Հիշեցնենք, ավելի վաղ Լ. Յունուսի պաշտպանությունից հեռացվել էր նաեւ փաստաբան Ջավադ Ջավադովը, կա նաեւ երրորդ փաստաբանին՝ Ալիաֆ Հասանովին հեռացնելու հավանականություն:

Լեյլա Յունուսն ու նրա ամուսին Արիֆ Յունուսը, ինչպես նաեւ լրագրող Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: