ԱՄՆ-ում թույլատրել են օգտագործել «նեգր» բառը աֆրոամերիկացիների հասցեին, որոնք ծառայում են ամերիկյան զորքերում, հայտնում է Lenta.ru-ն:
Ըստ աղբյուրի՝ այդպես կարելի է անվանել նեգրոիդ ռասային պատկանող կամ ամբողջական կամ մասնակի աֆրիկյան ծագում ունեցող անձանց:
Վկայակոչելով բանակի ներկայացուցչին՝ թերթը նշում է, որ խոսքն ավելացվել է կանոնադրությունում, քանի որ զինվորականները փաստաթղթերը ձեւակերպելիս իրենց նույնականացնում են որպես «նեգր»: Ըստ բանակի ներկայացուցչի՝ ՊՆ-ն նման բառեր չի օգտագործում զինվորականների մասին տվյալներ հավաքելիս:
«Նեգր» հասկացությունը ԱՄՆ-ում լայնորեն օգտագործվել է ստրկատիրության ժամանակաշրջանում: Երկրում ստրկությունը վերացվել է 1865 թ. դեկտեմբերին սահմանադրության 13-րդ փոփոխությամբ: XX դարում քաղաքական կոռեկտության ուժգնացման պայմաններում սեւամորթին նման կերպ դիմելն ընկալվում է վիրավորական: Այժմ այդ բառը տարբեր դրսեւորումներով շարունակում է գործածվել որպես հումորային ողջույն սեւամորթների միջավայրում:



























