Մոսկվայի բորսայում եվրոյի փոխարժեքը նախորդ օրվա փակման պահին աճել է 66 կոպեկով եւ կազմել 56,74 ռուբլի: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Մոսկվայի բորսայի տվյալները:
Դոլարի փոխարժեքը աճել է 40 կոպեկով՝ հասնելով 45,35 ռուբլու:
Ռուսաստանի կենտրոնական բանկը նոյեմբերի 6-ին տեղեկություն է հրապարակել, որ արժութային ինտերվենցիաների շրջանակներում հոկտեմբերին վաճառել է 27,2 մլրդ դոլար եւ 1,6 մլրդ եվրո:




























