Հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը եւ օրվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Մեհդիլի, Աշաղը Աբդուռահմանլի, Աշաղը Սեյիդահմեդլի, Քարվենդ, Աշաղը Վեյսալի, Մարզիլի, Շխլար, Սեյսուլան, Լեւոնարխ, Յարմջա, Ջրաբերդ եւ Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- ասված է հայտարարության մեջ:


























