Վաղը սկսվում է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի այցն Ադրբեջան: Կիրակի երեկոյան կկայանա Ադրբեջանի եւ Իսրայելի նախագահների բանակցությունները դեմ առ դեմ եւ պատվիրակության լայն կազմով: Բանակցությունների ավարտից հետո կկնքվեն մի շարք փաստաթղթեր:
Իսկ արդեն այսօր Իսրայելի նախագահն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանն ու հայտարարել, թե Ադրբեջանը լուրջ խնդրի է բախվել: «Հիմնականում այդ խնդիրը գալիս է ձեր հարեւաններից: Քաղաքականության մեջ հնարավոր չէ ընտրել հարեւաններին, այնպես, ինչպես ընտանիքում հնարավոր չէ ընտրել ծնողներին: Այդպիսին է կյանքը: Իսրայելն ամբողջությամբ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք կարծում ենք, որ աշխարհի ոչ մի երկիր իրավունք չունի զավթել ուրիշի տարածքը»,- ասել է Շիմոն Պերեսը:



























