Սմարթֆոնների պատճառով մարդիկ ավելի քիչ ուշադրություն են դարձնում զուգընկերոջը եւ աստիճանաբար մոռանում են, թե ինչ է ռոմանտիկ հարաբերությունը: Դա հանգեցնում է բաժանումների, խաբեության եւ ամուսնալուծությունների: Այս մասին գրում է Prothom Alo-ն:

Օքսֆորդի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են 24.000 եվրոպացի ամուսնական զույգի: Նրանք սերտ կապ են հայտնաբերել սոցիալական ցանցերից օգտվելու եւ ընտանեկան հարաբերությունների որակի միջեւ: Որքան մարդիկ ավելի շատ են սոցիալական ցանցերում հետեւել այլ մարդկանց հետաքրքիր կյանքին, այնքան վատն են թվացել իրենց սեփական հարաբերությունները: Նրանք հաճախ հիասթափություն եւ ատելություն են զգացել:

Ըստ MedDaily-ի, մեկ այլ հետազոտությանը, որն անցկացրել է Միսուրիի համալսարանը, մասնակցել են 18-ից մինչեւ 82 տարեկան Facebook-ի հարյուրավոր օգտատերեր: Հետազոտողները պարզել են. կեսգիշերն անց սմարթֆոնների օգտագործումը բացասաբար է ազդում ինտիմ հարաբերությունների վրա: