Ամերիկյան F-16 կործանիչը նոյեմբերի 7-ին վթարի է ենթարկվել Մեքսիկական ծոցում, փոխանցում է NBC News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ՌՕՈՒ-ն:
Ըստ աղբյուրի՝ օդաչուն մահացել է: Կործանիչում այլ օդաչուներ չեն եղել:
Գործակալությունը նշում է, որ F-16-ը փորձնական թռիչք էր կատարում ծոցի վերեւով, երբ ՌՕՈՒ-ն կորցրել է կապն օդաչուի հետ: Գործակալության աղբյուրը օդաչուի ինքնությունը չի հայտնում:
Ըստ ԱՄՆ ափային ծառայության տվյալի՝ F-16-ը վթարի է ենթարկվել Պանամա Սիթիից 90 կմ հարավում: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են օդային տեխնիկա եւ նավակներ:



























