Ռուսաստանի պետդումայի նոր փոխնախագահ կնշանակվի «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավոր Անդրեյ Իսաեւը, հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուր փոխանցմամբ, ներկայումս Իսաեւը ղեկավարում է աշխատանքի եւ սոցիալական քաղաքականության հանձնաժողովը: «Միասնական Ռուսաստանի» նախագահությունը Իսաեւի թեկնածությունը կառաջադրի հաջորդ շաբաթ, իսկ նշանակման մասին որոշումը կհաստատվի խորհրդարանի ստորին պալատի լիագումար նիստի ընթաքում: Պատգամավորն ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել է տեղեկությունը: «Ինչպես կուսակցությունը կորոշի, այպես էլ կլինի», - հայտարարել է նա:
Պետդումայի փոխոսնակի պաշտոնը նախկինում զբաղեցրել է Լյուդմիլա Շվեցովան, ով մահացել է հոկտեմբերի 29-ին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 2013թ. Անդրեյ Իսաեւը մի շարք աղմկահարույց սկանդալների մասնակից է եղել: 2013թ. հոկտեմբերին պատգամավորը Սանկտ-Պետերբուրգից Մոսկվա թռչող ինքնաթիռի մեջ կռիվ է սարքել: Սկանդալից հետո Իսաեւը լքել է «Միասնական Ռուսաստանի» գլխավոր խորհրդի քսրտուղարի տեղակալի պաշտոնը:



























