Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հաստատել է նախարարների հրաժարականները, հայտնում է «Գռուզիա Օնլայնը»:

Աղբյուրը նշում է, որ վարչապետը ստորագրել է արտգործնախարար Մայա Փանջիկիձեի եւ Եվրոպայի եւ եվրաատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքսի Պետրիաշվիլիի հրաժարականները:

Հիշեցնենք, որ Փանջիկիձեն եւ Պետրիաշվիլին իրենց հրաժարականի մասին հայտարարել էին, երբ Ղարիբաշվիլին պաշտոնից ազատել էր պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Նրա պաշտոնանկության մասին հրամանագիրը վարչապետն ստորագրել էր նոյեմբերի 4-ին:

Գործակալությունը նշում է, որ Փանջիկիձեն Ալասանիայի քենին է, իսկ Պետրիաշվիլին Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի կուսակցության անդամ է: