Ավստրալիայի Վիկտորիա նահանգի տարեց բնակչուհին Տրանսպորտային պատահարների փոխհատուցման հանձնաժողովից 140 հազար դոլար է ստացել այն բանից հետո, երբ սեփական շունը վրաերթի է ենթարկել նրան, հաղորդում է Direct Press-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ թոշակառուն տնային կենդանիներին տեղավորել է մեքենայի սրահում, երկուսին՝ հետնամասում, երրորդ շանը՝ առջեւի նստատեղին: Այնուհետեւ կինը գործարկել է շարժիչը՝ օդորակիչը միացնելու համար եւ շրջանցել մեքենան, որպեսզի նստի ղեկին: Այդ պահին շներից մեկը սեղմել է գազի ոտնակը եւ մեքենան վրաերթի է ենթարկել կնոջը:
Բժիշկները տուժողի մոտ ձախ ազդրի, իրանի, պարանոցի եւ ուսի վնասվածքներ է ախոտորոշել:
Մոտ 10 տարի անց նահանգի տրանսպորտային պատահարների հանձնաժողովը կնոջը փոխհատուցում է վճարել:



























