Սաուդյան Արաբիայի կառավարությունը ստացել է թագավորության խորհրդակցական մարմնի առաջարկը՝ կանանց մեքենա վարելու արգելքը վերացնելու մասին, փոխանցում է «Ասոշիեյթեդ Փրեսս»-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյանին։

Այդ քայլը, եթե իշխանությունները դրան դիմեն, կուղեկցվի մի շարք սահմանափակումներով։ Մեքենա վարեկու իրավունք կստանան միայն 30 տարեկան կանայք եւ միայն ցերեկային ժամերին՝ պայմանով, որ կլինեն առանց դիմահարդարման։

Աշ-Շուրայի մեջլիսը իր առաջարկները պատրաստել է գաղտնի փակ խորհրդակցության ժամանակ, որը տեղի է ունեցել հոկտեմբերին: Խորհուրդը նշանակում է թագավորը, այն կառավարությանը խորհուրդներ է տալիս, որոնց կատարումը պարտադրական բնույթ չի կրում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Լրագրողներին տեղեկատվություն տրամադրած խորհրդի անդամը ցանկացել է անանուն մնալ, քանի որ վարորդ  կանանց վերաբերյալ օրենքի նախագիծը դեռ չի հրապարակվել:

Սաուդյան Արաբիայում  կանանց մեքենա վարելու արգելքը միակն է աշխարհում: Արաբները կարծում են, որ եթե կինը մեքենա վարի, դա կնպաստի անբարոյականոթյան տարածմանը: