ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ միջնորդների հանդիպման հավանականությունը:

«Մենք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ կհանդիպենք Բազելում՝ ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների հանդիպման շրջանակում, կշարունակենք հանդիպումներ անցկացնել նաեւ այդ մակարդակում», - ԱՊԱ-ին ասել է ամերիկացի համանախագահը:

Ըստ Ուորլիքի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումները նպաստում են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, եւ դրանք պետք է շարունակվեն: «ԱՄՆ-ի անունից ես կարող եմ ասել. մենք ակնկալում ենք, որ նախագահները պարբերաբար կհանդիպեն: Շատ կարեւոր է զարգացնել Փարիզում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ կայացած երկխոսությունը»: