Բուլղարիայում այսօր` հունիսի 30-ին ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականից պայքարը մեդալի համար շարունակում է միայն 55 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը: Քառորդ եզրափակիչում Ֆրանգուլյանը պարտվեց վրացի Վլադիմիր Խինչեգաշվիլիին, այնուհետեւ սփոփիչ գոտեմարտում առավելության հասավ թուրք Իբրահիմ Յորուլմազի նկատմամբ եւ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի ռուսաստանցի Ռուստամ Ամպարի հետ:
66 կգ քաշային կարգում Դավիթ Խաչատրյանը պարտվեց ադրբեջանցի Դավիդ Սունիչխանովին եւ դուրս մնաց պայքարից:
84 կգ քաշային Վահե Թամրազյանը երկրորդ գոտեմարտում տանուլ տվեց ավստրիացի Մարկո Պունզոյին եւ նույնպես ավարտեց ելույթը:
Վաղը կմեկնարկի կանանց առաջնությունը: Հայաստանը մասնակից չունի: Այնուհետեւ գորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները, որտեղ Հայաստանը մասնակից կունենա բոլոր քաշային կարգերում:



























