Բաքվում բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, այսօր՝ նոյեմբերի 8-ին, Բաքվի Բինա ավանում «Sovxoz ərazisi» զանգվածի հարյուրավոր բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել: Ակցիայի պատճառն այն է, որ անձրեւների հետեւանքով ճանապարհը փլուզվել է եւ մեքենաները չեն կարողանում հասնել իրենց զանգված:

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ ակցիան սկսվել է առավոտյան եւ հանգիստ ընթացք է ունեցել, քանի դեռ չի միջամտել ոստիկանությունը: Ոստիկաններից մեկը մահակով հարվածել է տարեց կնոջը, որից հետո ամեն բան խառնվել է իրար: Ոստիկանությունը դաժանաբար հաշվեհարդար է տեսել ակցիայի մասնակիցների նկատմամբ: