Ռուբլու կուրսի անկման արագացված տեմպերը (որն արդեն իջել է 30%-ով) ամենայն հավանականությամբ, «ռուբլու գոտում» դոմինոյի էֆեկտով կհանգեցնեն հետսովետական հանրապետությունների անկմանը : Այդ մասին գրում է Reuters լրատվական գործակալության թղթակից Մարիկ Ջոնսը:
Նրա կարծիքով, ռուսական տնտեսության վրա ամպեր կուտակվել են ուկրաինական ճգնաժանից դեռ առաջ, սակայն արեւմտյան պատժամիջոցները, իսկ այժմ նավթից ու արժույթից ստացվող հիմնական եկամուտները էլ ավելի են խորացրել իրավիճակը: «Անկախ պետությունների համագործակցությունոււմ՝ նավթով հարուստ Ղազախստանում, եւ ոչ այդքան հարուստ Ուզբեկստանում, Բելառուսում, Հայաստանում եւ Ադրբեջանում դեռ մնացել են 2008թ. մասին հիշողությունները, երբ Ռուսաստանում տնտեսական անկումը ազդել է տարածաշրջանի վրա՝ առաջ բերելով ռեցեսիսա, շինարարական ոլորտի անկում եւ բանկային ոչ մեծ ճգնաժամեր: Խնդիրը կապված է նախկին սովետական տիրոջից այդ երկրներից շատ ուժեղ կավածության հետ», - ընդգծել է թղթակիցը:
Մարկ Ջոնսի խոսքով՝ ռուբլու էժանացումը գլխացավանք է ստեղծում ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների, հատկապես Ղազախստանի եւ Բելառուսի համար, ովքեր այդ տարվա սկզբում Ռուսաստանի հետ ազատ տենսական գոտի են մտել:
«Օրինակ, Հայաստանի արտահանման մեկ հինգերորդ մասը ուղղվում է Ռուսաստան: Այդ եկամուտը (ՀՆԱ-ի 10%-ը) զգալի նշանակություն ունի վճարային հաշվեկշռի պակասուրդի համար: Երկրի մյուս հիմնասյունը դրամական փոխանցումներն են՝ աշխատակիցների կողմից հայրենիք ուղարկված գումարները, որոնց 80%-ը ուղարկվում են Ռուսաստանից:



























