Ամերիկյան «CNN» հեռուստաալիքը խայտառակվել էլրատվական հաղորդման վազող տողի պատճառով, որտեղ Օսամա բեն Լադենի փոխարեն սխալմամբ գրել էին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի անունը, հաղորդում է «Business Insider»:

Տեսանյութի համաձայն՝ «OutFront» հաղորդման ընթացքում, որը վարում է Էրին Բարնեթը, եթերում վազող տողերով հաղորդել են հետեւյալը. «Ծովային հետեւակը զինվորը, ով պնդում էր, թե սպանել է Օբամային, հարձակումների է ենթարկվում»: Լրատվական նյութում խոսքը SEAL («Ծովային կատուներ») ստորաբաժանման նախկին զինվոր, 38-ամյա Ռոբ Օ՛Նիլի մասին է, ով արեւմտյան լրատվամիջոցների համաձայն, Պաիկստանում 2011թ.-ի մայիսին հատուկ գործողության ընթացքում սպանել էր բեն Լադենին: