Երեւանում, նոյեմբերի 8-ին կեսգիշերին ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:
NEWS.am -ին հայտնի է դարձել, որ Աէրացիայում գտնվող ասֆալտի գործարանի մոտ «Չաո» տաքսի ծառայության վարորդի եւ երիտասարդ ուղեւորուհու միջեւ ուղեւորավարձի պատճառով վիճաբանություն է ծագել , որը վերածվել է ծեծկռտուքի: Այնուհետեւ ծեծկռտուքին միացել են ուղեւորուհու մայրն եւ եղբայրը, որն ավելի է թեժացրել վիճաբանությունը:
Փայտերով քարերով միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքին միջամտել են իրավապահները, կատարվում է հետաքննություն:
Նշված հասցեում տաքսու վարորդի ու ուղեւորի միջեւ տեղի ունեցած միջադեպը մեզ հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից:




























