Ագաչաուլ գյուղի անտառում՝ Մախաչկալայից ոչ հեռու, հայտնաբերվել է պայթեցված «Ժիգուլի» մեքենա՝ մարդկային մարմինների կտորներով:
Ենթադրվում է, որ սարքը պայթել է, երբ մեքենայում եղել են երեք հոգի, հաղորդում է GZT.ru-ն:

Ներկայումս քննությունը պարզում է պայթուցիկ սարքի տիպն ու ուժգնությունը, նաեւ տեղի ուենցածի հանգամանքները:

Նշենք, որ նախօրեին Գրոզնիում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր իրեն քաղաքի կենտրոնում: Իսկ հունիսի 26-ին, Մագոմեդալի Վագապովի խմբի գրոհայիններին ոչնչացնելու հատուկ գործողության ընթացքում մեկ ոստիկան զոհվել, եւս երկուսը վնասվածքներ էին ստացել: Սպանվել էր նաեւ մեկ գրոհային: