Չելյաբինսկի (Ռուսաստան) տարեց բնակիչը արյան փոխներարկում պահանջող սրտի վիրահատություն է տարել: Մի քանի ամիս անց արյան անալիզը անսպասելիորեն ցույց է տվել, որ հիվանդի արյունը վարակված է ՄԻԱՎ-վարակով, հայտնում է LifeNews-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, փոխներարկումից առաջ վիրուսի առկայությունը չի ստուգվել, սակայն ուղեկցող փաստաթղթերում նշվել է, որ դոնորական նյութը մաքուր է: Այժմ բուժհաստատության աշխատակիցներին սպառնում է անփութության համար հոդված: «Դոնորական արյան պլազմայի որակի համար պատասխանատվություն են կրում փոխներարկման քաղաքային կայանի աշխատակիցները: Վերջիններս պետք է նյութը ստուգեին, այդ թվում՝ դրանում վարակների առկայությունը», - աղբյուրը մեջբերում է Չելյաբինսկի շրջանի քննչական բաժնի ղեկավարին: