Քրիսթոֆեր Մեթսոսը`ամերիկյան իշխանությունների կողմից Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող 11-րդ կասկածյալը, կորել է Կիպրոսում այն բանից հետո, երբ գրավի դիմաց ազատ է արձակվել: Մեթսոսը ձերբակալվել էր Բուդապեշտ մեկնող չվերթին նստելուց առաջ, սակայն արտաքսման համար փաստաթղթերը պատրաստելու ժամանակ նրան ազատ էին արձակել 26 հազար դոլար գրավի դիմաց: Դատարանի որոշմամբ, կասկածյալը պետք է ամեն օր գրանցվեր Լառնակայի ոստիկանատանը, սակայն ոստիկանության ներկայացուցիչ Միխալիս Կաթսունգոտոսի խոսքով, չորեքշաբթի օրը նա չի ներկայացել: Մյուս 10 գործակալներին մերժվել էր գրավի դիմաց ազատ արձակելը, հաղորդումէ  BBC-ն:

Նշենք, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել էր ԱՄՆ-ում Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով 10 հոգու ձերբակալության մասին: