Նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը: Նիստին կմասնակցեն ԱՊՀ ութ երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ներկայացուցիչներ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Աղբյուրը նշում է, որ նիստին ամփոփվելու են 2014 թ. ընթացքում ԱՊՀ ՊՆԽ-ի աշխատանքային մարմինների գործունեության արդյունքները եւ որոշվելու խորհրդի 2015 թ. առաջադրանքները։ ՊՆ ղեկավարները կքննարկեն մինչեւ 2020 թ. համագործակցության հայեցակարգը, առաջարկություններ կլսեն Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին ԱՊՀ անդամ պետությունների ՊՆ-ների համատեղ նախապատրաստության մասին:
Նախարարները կքննարկեն նաեւ տեղեկատվությամբ փոխանակվելու ոլորտում համագործակցությունը: ՀՕՊ համակարգի կատարելագործման համար 2015 թ. համատեղ միջոցառումներ կիրականացվեն:
Նիստը ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքային 67-րդ հանդիպումն է:





























