Ուկրաինայի ԿԸՀ-ն հաշվել է  խորհրդարանական արտահերթ ընտրությունների բոլոր քվեաթերթիկները: Երկրի խորհրդարան են անցել 6 կուսակցություններ՝ Յացենյուկի «Ժողովրդական ճակատը» ստացել է 64 մանդատ, Պյոտր Պորոշենկոյի դաշինքը՝ 63 մանդատ, «Սամոպոմիչ» միավորումը՝ 32, «Ընդդիմադիր դաշինքը»՝ 27, Օլեգ Լյաշկոյի Ծայրահեղական կուսակցությունը՝ 22,  «Բատկիվշինան»՝ 17 մանդատ, փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինան»: 

Աղբյուրը նշում է, որ համամասնական բաղադրիչով ընտրվել է 225 ժողովրդական պատգամավոր: 

Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին՝ խառը կարգով: Ընտրություններն անցկացվել են  225-ից 198 ընտրատարածքներում: Ընտրություններ չեն  եղել 27 ընտրատարածքներում: