Ալբանիային դժվար կլինի միանալ եվրոպական ժամանակակից պետությունների ընտանիքին, քանի դեռ այն չի հրաժարվել Մեծ Ալբանիայի իր երազանքից...
Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի եւ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հանդիպոմը չի կայանա՝ հյուրի սադրիչ վարքի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Սերբիայի նախագահի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, Աբանիայի վարչապետը երկօրյա այցով Սերբիա է ժամանել նոյեմբերի 10-ին: Նա հանդիպել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հետ, եւ սպասվում էր, որ հանդիպելու է նաեւ Սերբիայի նախագահին:
Լրագրողների առաջ ելույթի ժամանակ Ռաման հայտարարել է անկախ Կոսովոյի պարտադիր բնույթի մասին եւ Սերբիայի իշխանություններին կոչ արել ճանաչել Կոսովոյի ինքնիշխանությունը: Վուչիչն էլ հայտարարել է Ալբանիայի վարչապետի սադրիչ պահվածքի մասին:
Գործակալության փոխանցմամբ՝ Սերբիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարությունում նշվում է, որ Սերբիան երկուսուկես տարի ձգտում է Բալկանները անվտանգ եւ ծաղկող տարածաշրջան դարձնել, սակայն «քանի դեռ կան Էդի Ռամայի նման անպատասխանատու քաղաքական գործիչներ, պարզ է, որ դա դժվար աշխատանք կլինի՝ մարտահրավերներով լի»:
«Ալբանիային դժվար կլինի միանալ եվրոպական ժամանակակից պետությունների ընտանիքին, քանի դեռ այն չի հրաժարվել Մեծ Ալբանիայի իր երազանքից»,- ասված է հաղորդագրությունում։





























