Պրիմորիեի բնակիչը դատապարտվել է երեք մարդու սպանության համար, փոխանցում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով շրջանի դատախազի ավագ օգնական Ավրորա Ռիմսկայային: Առաջին սպանությունը կատարվել էր 2013թ. սեպտեմբերի 10-ին: Ծանոթի տանը խմելիս մարդասպանը դանակով մի քանի անգամ հարվածել էր զոհի պարանոցին: Սպանությունից հետո նրա մոտից 11 հազար ռուբլի էր հափշտակել:
Սեպտեմբերի 14-ին էլ տղամարդն սպանել էր իր ծանոթ զույգին: Մարդասպանը պատահաբար նրանց պատմել էր նախկինում իր հանցագործության մասին եւ որոշել ազատվել վկաներից: Սկզբում նա սպանել էր կնոջը, այնուհետեւ շուրջ հարյուր անգամ դանակով հարվածել ամուսնուն:
Փորձելով վերացնել հանցագործության հետքերը՝ մարդասպանն այրել էր ամուսնական զույգի տունը: Դատարանը մարդասպանին 23 տարվա ազատազրկման է դատապարտել:




























