Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Բելգիայի Մոնս քաղաքում տեղակայված ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակցային ուժերի գլխավոր հրամանատարություն, հանդիպում է ունեցել հրամանատար, ԱՄՆ ՌՕՈՒ գեներալ Ֆիլիպ Բրիդլովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային կայունության ապահովման եւ խաղաղապահ գործողություններին մասնակցության նպատակով ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների` ՆԱՏՕ-ի ուժերի հետ փոխգործակցելիության մակարդակի բարձրացմանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը Բրյուսելում աշխատանքային հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ: Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցությանը, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգային մարտահրավերներին առնչվող հարցեր:
Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը` հույս հայտնելով, որ այն կշարունակի զարգանալ նույն հաջողությամբ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























