Ճապոնիայի եւ Չինաստանի գիտնականները ծովային հաղորդակցական հատուկ մեխանիզմ են մշակել, որը թույլ կտա կանխել ծովում բախումներն ու այլ միջադեպերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարար Ակինորի Էտոյին:

Նոր մեխանիզմը թույլ կտա շտապ հաղորդագրություններ փոխանակել՝ Ճապոնիայի կամ ՉԺՀ-ի ավազանում բարդ իրավիճակների ծագման դեպքում բախումներից խուսափելու համար:

ՉԺՀ-ի նավերը գրեթե մշտապես վիճահարույց Սենկակու կղզիների  մոտակայքում են եւ պարբերաբար ցուցադրաբար մուտք են գործում ափամերձ գոտի: Այս տարածքների շուրջ վեճը սրվել էր այն բանից հետո, երբ  2012-ի սեպտեմբերին Տոկիոն հայտարարել էր մասնավոր սեփականատերերից կղզիները գնելու մասին: Ճապոնական կողմը չի ճանաչում տարածքային վեճի փաստը: Չինաստանն էլ պնդում է, որ Ճապոնիան զավթել է կղզիները  եւ  պարտավոր է վերադարձնել ՉԺՀ-ին: