ԱՄՆ-ում ուսուցչուհուն 7 տարվա բանտային կալանք է սպառնում դեռահասի հետ ինտիմ կապի համար, փոխանցում է LifeNews-ը:

Ամերիկյան Միչիգան նահանգի դպրոցի աշխատակցուհի Սառա Ռայմոն աշակերտի հետ սեքս-սկանդալի կենտրոնում է հայտնվել: Միջադեպը, հստակեցնում է աղբյուրը, տեղի էր ունեցել նախորդ տարվա հունվարին, սակայն դատարանը միայն հիմա է որոշում կայացրել:

«Սա ահավոր հանցագործություն է, որը թույլ է տվել դպրոցի ուսուցչուհին: Խախտվել է վստահությունը: Նա օգտագործել է աշակերտին՝ իր եսասիրական ցանկությունները բավարարելու համար: Նման հանցագործության համար խիստ պատիժ է սպառնում», - դատարանի հաղորդագրությունն է մեջբերում աղբյուրը:

Կինը, ըստ աղբյուրի, ամուսնացել էր 2012-ի սեպտեմբերին, իսկ արդեն 2013-ին միջնակարգ դպրոցում սեքս-սկանդալի կենտրոնում էր հայտնվել: