Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլով այսօր՝ հուլիսի 1-ին կմեկնարկի հերթական ֆուտբոլային մրցաշրջանը: Հայաստանի ակումբների համար նախորդ տարիներին այդ մրցաշրջանը սովորաբար հենց հուլիս ամիսով էլ ավարտվել է: Այս տարի ևս դրա հավանականությունը մեծ է, քանի որ վիճակահանությամբ հենց առաջին փուլում մեր ակումբներին բաժին են հասել լուրջ մրցակիցներ: Չեմպիոնների լիգայում Փյունիկի մրցակիցը կլինի Բելգրադի Պարտիզանը:
Եվրոպական արենայում այսօր նորամուտը կնշի Ուլիսը, որը Հայաստանի անցած առաջնությունում նվաճելով երրորդ տեղը ստացավ այդ իրավունքը: Ուլիսի առաջին մրցակիցը Իսրայելի Բնեյ Յեհուդա ակումբն է: Առաջին հանդիպումը տեղի կունենա Երևանում: Բանանցը հյուրընկալվել է Կիպրոսում: Մեր ակումբի մրցակիցն այդ երկրի ֆուտբոլային առաջատար Անորտոսիսն է:



























