Վրաստանը նոյեմբերի վերջին կսկսի Ադրբեջանի հետ սահմանին 5 սահմանամերձ հատվածների շինարարությունը, հայտնում է «Վրաստան Օնլայնը»՝ մեջբերելով երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ծրագրվում է նաեւ համապատասխան սահամանամերձ ենթակառուցվածքի շինարարությունը: «ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում Ադրբեջանի ու Վրաստանի միջեւ կսկսվի 5 սահմանամերձ հատվածների շինարարությունը: Նաեւ կվերակառուցվի Թուրքիայի հետ սահմանամերձ ենթակառուցվածքը: Անհրաժեշտ է նաեւ նշել, որ Վրաստանի կառավարությունը առավելագույն ջանքերն է գործադրում սահմանամերձ ենթակառուցվածքի շինարարության համար», - գործակալությունը մեջբերում է Ղարիբաշվիլիին: