Արգենտինայի Բուենոս-Այրես նահանգի Լանուս քաղաքում Խրիմյանի անվան արգենտինա-հայկական դպրոցը հայկական պարի ամենամյա փառատոն է անցկացրել: Այս մասին հայտնում է Prensa Armenia գործակալությունը: Ներկա են եղել Լանուս քաղաքի իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հազարից ավելի քաղաքացիներ: 200-ից ավելի սովորողներ, ուսուցիչներ եւ ծնողներ կատարել են հայկական ավանդական մի շարք պարեր:
Խրիմյանի անվան արգենտինա-հայկական դպրոցը 1930թ. հիմնադրել են հայ փախստականները: Այն հայկական կրթություն է առաջարկում բոլորին՝ ներառական մոտեցման եւ մարդու իրավունքների արժեքները փոխանցելով հայկական մշակույթի միջոցով:



























