Թբիլիսին հայտարարել է Աբխազիայի կողմից Վրաստանի Զուգդիդի շրջանի Գանմուխուրի գյուղի մերձակայքում գտնվող ոստիկանության հենակետի գնդակոծման մասին: Հրաձգությունը սկսվել է գիշերը ժամը 3-ի սահմաններում եւ շարունակվել մի քանի րոպե, հաղորդում է Gzt.ru-ն:
Միջադեպի արդյունքում վրացի մեկ ոստիկան վիրավորվել է ոտքից եւ տեղափոխվել է հիվանդանոց:



























