Հայաստանում սեպտեմբերին ՆԱՏՕ-ի հետ համատեղ կայանալու են «Արմենիա 2010» զորավարժությունները:Վարժանքին, որի ֆինանսավորումն իրականացնելու են ՆԱՏՕ-ն, գործընկեր երկրները եւ Հայաստանը, մասնակցելու է 1000-ից 1200 մարդ։

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գործադիրը հուլիսի 1-ին կայացած նիստում որոշել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով 2010թ. սեպտեմբերի 11-17-ը Կոտայքի մարզում, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում եւ Արզնի քաղաքի շրջակայքում «Արմենիա 2010» փրկարարական դաշտային վարժանք անցկացնելու նպատակով նախարարությանը հատկացնել 101 մլն 308 հազար դրամ։