Հարավային Կովկաս կատարելիք այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 3-ին մի շարք հանդիպումներ կունենան Երեւանում։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Այցի ընթացքում միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Մամուլի քարտուղարը դժվարացավ պատասխանել՝ կայցելե՞ն արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, համանախագահները Բաքու կժամանեն հուլիսի 5-ին։