Թուրքական հետախուզությունը (MIT) սկսել է իր սեփական հետաքննությունը ԱՄՆ-ում Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվածներից մեկի նկատմամբ:

Այս տարվա մայիսի Աննա Չապմանը եղել է Ստամբուլում եւ անցկացրել մի քանի օր: Hurriyet-ի տվյալներով, կասկածներ կան, որ Ստամբուլ է ժամանել որոշակի հանձնարարությամբ:

Թուրքական հետախուզության աշխատակիցները մտադիր են պարզել՝ ինչով է նա իրականում զբաղվել եւ արդյո՞ք նրա գործունեությունը թուրքական տարածքում վնաս չի հասցրել երկրի շահերին:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել էր 10 հոգու ձերբակալության մասին, ովքեր կասկածվում են Ռուսաստանի օգտին լրտեսելու մեջ: Եւս մեկին ձերբակալել էին Կիպրոսում: Նա ազատ էր արձակվել գրավի դիմաց եւ կորել: