Արցախյան ուղղաթիռը կործանած ադրբեջանցի զինծառայողին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանագրով, առաջադրել են պարգեւատրման: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Իլքին Մուրադովին առաջադրել են երրորդ աստիճանի «Զինծառայության մեջ աչքի ընկնելու» մեդալի:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ, ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 11-ին, ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը:





























