Հայաստանի տրանսպորտի նախարարությունն անուշադրության չի մատնում աբխազական երկաթուղին: Այս մասին նոյեմբերի 12-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նա հավելել է, որ հայկական կողմը շարունակում է տարբեր մակարդակների հանդիպումներում բարձրացնել այդ հարցը: «Մենք ցանկանում ենք հասնել նրան, որ երկաթուղին գործի: Կարծում եմ՝ դուք նույնպես»,- հայտարարել է Բեգլարյանը:
Նշենք, որ International Alert միջազգային կազմակերպության աջակցությամբ արված հետազոտության հեղինակների գնահատմամբ, աբխազական երկաթուղու՝ Սուխումից մինչեւ Վրաստանի հետ սահմանակից Ինգուրի գետը ձգվող չգործող հատվածի վերանորոգման արժեքը կազմում է 251 մլն դոլար: Տարեկան 10 մլն տոննա բեռնափոխադրման դեպքում ծրագիրը ծախսերը կարող է ծածկել խելամիտ ժամկետներում (16 տարվա ընթացքում):





























