Ռուսաստանի Սարատովի մարզի հացի ընդունման կետում արեւածաղկի սերմի կույտի տակ ձեռնարկության 53-ամյա աշխատակցուհու մարմին են հայտնաբերել: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրի ուսումնասիրության արդյունքում մասնագետները մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերել: Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել շնչառական ուղիներ արեւածաղկի սերմ ընկնելու պատճառով:

Անհայտ պատճառով կինը հայտնվել է հաց ընդունող կետի տարածքում գտնվող արեւածաղկի սերմի կույտի տակ,  չի կարողացել դուրս գալ եւ շնչահեղձ է եղել:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: Անցկացվում է հետաքննություն: