Փրկարար ծառայությունը նոյեմբերի 12-ին, ժամը 18.37-ին տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում վթար է եղել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Սեւան հատվածում (9-րդ կմ) «Freightliner» մակնիշի 357 OO 63 պետհամարանիշով բեռնատարը ճանապարհի երթեւեկելի հատվածում կողաշրջվել է՝ դարձնելով այն միակողմանի դժվարանցանելի:
Հրշեջ-փրկարարները բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատվածից:




























