Ավստրալիան հայտարարել է  իր երկրից հյուսիս գտնվող միջազգային ջրերում ռուսական չորս ռազմանավի հայտնվելու մասին, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ավստրալիայի ՊՆ հաղորդագրությունը:

«ՊՆ ուժերը ռուսական ռազմանավեր են նկատել, որոնք մշտապես երթեւեկում են Ավստրալիայից հյուսիս ընկած միջազգային ջրերում», - ՊՆ հաղորդագրությունն է մեջբերում աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ ռուսական նավատորմը դրա իրավունքն ունի՝ չնայած ավստրալացի զինվորականները ուշադիր հետեւում են նավերի տեղաշարժին: «Ինչպես որ հասկանում եմ, սա նավարկություն է միջազգային ջրերում: Դա ընդունելի է: Ռուսաստանը շատ պետությունների նման իրավունք ունի նավարկել միջազգային ջրերում», - նշել է Ավստրալիայի արտգործնախարար Ջուլիա Բիշոփը:

Նա նաեւ նշել է, որ ռուսական ռազմանավերի հայտնվելը գագաթաժողովի նախօրեին ուժի ցուցադրում չի համարում:
Ավստրալիայի Բրիսբենում նոյեմբերի 15-16-ին տեղի կունենա G20 գագաթաժողովը: