Նիգերիայի ԶՈՒ-ի ռազմական ուղղաթիռ է ընկել երկրի հյուսիս-արեւելքում: Ականատեսները AP գործակալությանը հայտնել են, որ վթարից հետո ողջ մնացածների չեն տեսել:
Ոստիկանության ներկայացուցիչ Օսման Աբուբաքարը հաստատել է, որ ուղղաթիռն ընկել է տեղի ժամանակով մոտավորապես 00:00-ին՝ Ադամավա նահանգի մայրաքաղաք Յոլա քաղաքի հանրակացարանի հարեւանությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ-ն չորեքշաբթի հայտարարել է, որ մերժել է Նիգերիային հարվածային ուղղաթիռներ մատակարարել՝ այն մտավախությունից ելնելով, որ երկիրը չի կարողանում անհրաժեշտ տեխնիկական սպասարկում ապահովել:




























