Հյուսիսային Իռլանդիայում տեղատարափ անձրեւներով պայմանավորված ջրհեղեղների հետեւանքով խորտակվել են մի շարք ավտոճանապարհներ: Որոշ շրջաններում դադարեցվել է ավտոտրանսպորտային շարժումը, հաղորդում է BBC-ն:
Լուրջ վնաս է հասցվել Արմա եւ Դաուն կոմսություններին: Նյուրի քաղաք հարավ-արեւելքում շատ բնակելի տներ են խորտակվել:
Բրիտանացի օդերեւութաբանների կանխատեսումներով՝ մոտ օրերս եղանակը էականորեն չի փոխվի: Ընդ որում, ուրբաթ, քամու արագությունը վայրկյանում կարող է գերազանցել 25 մետրը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Հյուսիսային Իռլանդիայի իշխանությունները տուժած տնային տնտեսություններին հազար ֆունտ ստեռլինգ միանվագ օգնություն կտրամադրի (ավելի քան 1,5 հազար դոլար):




























