Պորտուգալացի բուժքույրերը ուրբաթ համազգային գործադուլ կանցկացնեն: Պահանջների թվում են աշխատանքային շաբաթի՝ 40 ժամից մինչեւ 35 ժամ կրճատում, աշխատավարձի բարձրացում, ինչպես նաեւ հավելյալ աշխատանքի դիմաց հավելավճարներ:
Գլխավոր կերպով բուժանձնակազմի վրդովմունքը առաջացել է 2015թ. պետբյուջեի ծրագրի հաստատումից հետո, որտեղ կառավարությունը չի ընդգրկել տեղական իշխանությունների եւ Բուժքույրերի ազգային արհմիության կողմից ձեռքբերված ամառային պայմանավորվածությունները: Ուստի կազմակերպությունը կրկին հայտարարություն է պատրաստել, որտեղ նշվել են բոլոր պահանջները, եւ փաստաթղթերի կրկնօրինակները ուղարկվել են լրտավամիջոցներին, ինչպես նաեւ երկրի առողջապահության նախարարություն:
Աշխատակիցները պպահանջում են 2015թ. պետբյուջեի ծրագրում ճշգրտումների անցկացնել, ինչպես նաեւ կառավարության հետ հանդիպում են պահանջում, հայտնում 1 «ՏԱՍՍ»-ը:
Կառավարությունում վրդովված են բուժաշխատողների նման պահվածքից: 24-ժամյա բողոքի ակցիան ավարտվել է կեսգիշերին: Բուժաշխատողների կրկնակի գործադուլը ծրագրվել է նոյեմբերի 21-ին:




























