Հռոմում սոցիալակ ցույցի ընթացքում ցուցարարները ճայթուկներ եւ ձվեր են նետել մայրաքաղաքի կենտրոնում կտնվող էկոնոմիկայի նախարարության շենքի վրա, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Իրավապահները լիակատար պատրաստականության վիճակի են բերվել, քանի որ հետագա բախումները բացառված չեն:
Կառավարության քաղաքականության դեմ հայտարարված «սոցիալական գործադուլի» հետ կապված լարված օր է սպասվում: Բացի Հռոմից, որտեղ նախատեսված է միանգամից մի քանի ցույց, բողոքի ցույցեր են տեղի ունենում նաեւ Իտալիայի 20 քաղաքներում: Իշխանությունները վախենում են ցուցարարների շարքեր ծայրահեղական տրամադրված երիտասարդների ներթափանցելուց, որոնք կարող են սադրանքներ կազմակերպել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Խոշոր ցույց է սկսվել Միլանի կենտրոնական հրապարակում, որտեղ սպասվում է արհմիության առաջնորդների ելույթը:
Գործադուլի մասին են հայտարարել տրանսպորտային հատվածի մի քանի արհմիություններ: Այդ կապակցությամբ խոշոր քաղաքներում սպասվում են հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումներ:




























