Աֆղանստանում տուժել են վրացի երեք զինվորականներ: ՊՆ-ն հայտնում է, որ Բահրամի կայանում՝ վրացի զինվորականների հերթապահության ժամանակ, մահապարտը ինքնապայթեցում է իրականացրել, փոխանցում է «Գռուզիա On-line»-ը:
«Տուժած զինվորականների կյանքին ոչինչ չի սպառնում: Նրանք տեղափոխվել են Բահրամի կայանի զինվորական հոսպիտալ: Զինվորականները բուժհսկողության տակ են, եւ իրականացվում է անհրաժեշտ բուժում», - ասվում է ՊՆ-ի հաղորդագրությունում:




























