ԲՌՀՉՀ երկրները G20-ի շրջանակում կայացած հանդիպմանը հայտարարել են Էբոլայի դեմ ՄԱԿ-ի ծավալած պայքարին աջակցելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Խորապես մտահոգված լինելով Էբոլա վարակի տարածման եւ դրա տնտեսական ու սոցիալական լուրջ հետեւանքների կապակցությամբ՝ առաջնորդները մեկն անգամ եւս հավաստել են իրենց նվիրվածությունը միջազգային կառույցների հետ համագործակցությանը՝ համաճարակի դեմ պայքարելու նպատակով եւ աջակցություն են հայտնել ՄԱԿ-ի եւ նրա հիմնարկների աշխատանքին, ներառյալ ԱՀԿ-ն եւ այլ կազմակերպություններ»,- ասված է հաղորդագրությունում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էբոլայով վարակվածների թիվը հասել է 14413 մարդու, որոնցից 5177 –ը մահացել են: