Իսպանացի ավտոարտադրող SEAT-ը լքում է ռուսական շուկան ռուբլու փոխարժեքի նվազման եւ վաճառքի ծավալների կրճատման պատճառով, հայտնում է «Պրոնեդրան»:
Ըստ աղբյուրի՝ որոշումը կապված է արտադրանքի պահանջարկի նվազման եւ փոխարժեքի տատանումների հետ, ինչը հաստատում են ավտոդիլլերները:
Մեքենաների շուկայի փորձագետները կատարվածը բացատրում են նրանով, որ SEAT-ը չի ցանկանում ներդրումներ կատարել ռուսական շուկայում: Մյուս վերլուծաբաններն էլ նշում են, որ ընկերությունն առաջարկում է որակյալ եւ էժան մեքենաներ, սակայն արտադրողն ուշ է եկել ռուսական շուկա՝ չկարողանալով ամրապնդել իր դիրքեըր:
Փորձագետները նշում են, որ արտասահմանյան մակնիշի մեքենաների գնի աճն անխուսափելի է: Դա կապված ինչպես վաճառքի նվազման, այնպես էլ ռուբլու տատանվող փոխարժեքի հետ:
Նավթի գների անկումը դարձել է ռուսական ռուբլու փոխարժեքի նվազման պատճառ: Դա դարձել է արտադրողների կողմից ռուսական շուկայում ապրանքների գների վերանայման պատճառ:




























