Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությանը Լոռու մարզից տեղեկացրել են, որ օգոստոսի 7-ին Ագարակ, Աթան, Դսեղ, Յաղդան և Արևածագ գյուղերում տեղացած հորդառատ անձրևի, կարկտի և գրանցված ուժեղ քամու հետևանքով վնասվել են մի շարք տների տանիքներ, իսկ առաջացած սելավային հոսքերը վնասել են ցանքատարածքներն ու գյուղամիջյան ճանապարհները` դրանք դարձնելով դժվարանցանելի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Փրկարար ծառայությունից:
Լոռու մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով` վնասի չափերը պարզելու համար: Նշենք, որ նամանտիպ իրավիճակ է նաեւ Տավուշի մարզի մի շարք գյուղերում, որի հետեւանքով փակվել է Բերդ տանող ճանապարհը:



















