Ջերմուկում այսօր կայանալու են Գրան-պրի մրցաշարի 4-րդ տուրի հանդիպումները, որոնցում հայ գրոսմայստերները հանդես են գալու սպիտակներով:
«Armsport.am» կայքի փոխանցմամբ՝ առաջատարների խմբում ընթացող Լեւոն Արոնյանը մրցելու է ԱՄՆ-ն ներկայացնող Գատա Կամսկու հետ, որը մեկ միավորով ընթանում է նախավերջին 13-րդ հորիզոնականում: Բուքմեյքերները Արոնյանի հաղթանակի համար սահմանել են 2.80 գործակից, իսկ Կամսու հաղթանակի գործակիցը կազմել է 8.00: Հավանական է համարվում ոչ-ոքին, որի վրա խաղադրույք է ընդունվում 1.55 գործակցով:
Վլադիմիր Հակոբյանը մրցելու է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմջանովի հետ: Երկու շախմատիստներն էլ վաստակել են 1.5-ական միավոր: Հակոբյանի հաղթանակի համար սահմանվել է 3.40 գործակից, իսկ Կասիմջանովի համար` 5.90: Ոչ-ոքիի գործակիցը կազմել է 1.55:
Իրար հետ մրցելու են նաեւ Պետեր Լեկոն ու Սերգեյ Կարյակինը, Էթիեն Բաքրոն ու Պավել Էլյանովը, Դմիտրի Յակովենկոն ու Բորիս Գելֆանդը, Էռնեստո Ինարկիեւն ու Իվան Չեպարինովը, Վասիլի Իվանչուկն ու Եվգենի Ալեքսեեւը:
Հիշեցնենք, որ պարտիաները սկսվում են Երեւանի ժամանակով 15:00-ին:



















