Սեպտեմբերի 1-ին Իտալիայի Միլան քաղաքում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են 8 փորձառու բռնցքամարտիկներ:
Աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 48 կգ Հովհաննես Դանիելյանը (Եվրոպայի 2008 թ. չեմպիոն), 51 կգ Դերենիկ Գիժլարյանը, 57 կգ Ազատ Հովհաննիսյանը, 60 կգ Հրաչիկ Ջավախյանը (2008 թ. օլիմպ. խաղերի բրոնզե մեդալակիր), 64 կգ Էդուարդ Համբարձումյանը (Եվրոպայի 2008 թ. չեմպիոն), 69 կգ Սամվել Մաթեւոսյանը, 75 կգ Անդրանիկ Հակոբյանը (2008 թ. աշխարհի գավաթակիր) եւ 91 կգ Ցոլակ Անանիկյանը (Եվրոպայի 2008 թ. փոխչեմպիոն):
«Armsport.am» կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականը հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Ծաղկաձորում անցկացրել է ուսումնամարզական հավաք, իսկ վաղը հայ բռնցքամարտիկները պատրաստվում են մեկնել Արարատի «Այգ» մարզահամալիր, որտեղ համատեղ հավաք են անցկացնելու Վրաստանի ազգային հավաքականի հետ: Վրացիներն արդեն ժամանել են Հայաստան:



















